Արցախ

Արցախի նախագահը ցավակցել է հրդեհի զոհ դարձած 15 զինծառայողների հարազատներին

1 րոպեի ընթերցում

Արցախի նախագահը ցավակցել է հրդեհի զոհ դարձած 15 զինծառայողների հարազատներին

ԵՐԵՎԱՆ,19 ՀՈՒՆՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ցավակցել է ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհի զոհ դարձած 15 զինծառայողների հարազատներին ու մերձավորներին: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Արցախի նախագահի՝ «Ֆեյսբուք»-ի էջում կատարած գրառումից:

«Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհի զոհ դարձած զինծառայողների հարազատներին ու մերձավորներին։ Շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլոր տուժածներին:

Այս ծանր պահին մեր եղբայրների հետ միասին կիսում ենք կորստի ցավն ու վիշտը»,- նշված է ցավակցական գրառման մեջ:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում