Արցախ

Անդառնալի կորստի այս ծանր պահին մենք ձեզ հետ ենք. Արցախի ԱԺ նախագահը ցավակցություն է հայտնել Հայաստանում 15 զինծառայողի ողբերգական մահվան համար

2 րոպեի ընթերցում

Անդառնալի կորստի այս ծանր պահին մենք ձեզ հետ ենք. Արցախի ԱԺ նախագահը ցավակցություն է հայտնել Հայաստանում 15 զինծառայողի ողբերգական մահվան համար

ԵՐԵՎԱՆ,19 ՀՈՒՆՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ցավակցություն է հայտնել Հայաստանի Հանրապետության զորամասերից մեկի ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արցախի ԱԺ նախագահի ցավակցական խոսքի մեջ, մասնավորապես, ասված է.

«Ցավով տեղեկացանք այս գիշեր Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի ՀՀ ՊՆ N զորամասում հրդեհի պատճառով տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին, որը 15 զինծառայողի մահվան և 3-ի՝ վիրավորման պատճառ է դարձել: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր պատգամավորների և անձամբ իմ անունից մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հղում Հայաստանի Հանրապետության մեր հայրենակիցներին և զոհվածների հարազատներին, կիսում կորստյան ծանր վիշտը՝ մաղթելով ոգու ամրություն, համբերություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

Անդառնալի կորստի այս ծանր պահին մենք ձեզ հետ ենք: Աստված զորավիգ համայն հայությանը»:

Հունվարի 19-ին ժամը 01:30-ի սահմաններում դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ` հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ. տվյալները ճշտվում են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում