Արցախ

Արցախի մարդասիրական աջակցության նախաձեռնության նպատակներից է աշխարհի առողջապահական կառույցներին իրազեկել արցախահայությանը սպառնացող աղետի մասին

2 րոպեի ընթերցում

Արցախի մարդասիրական աջակցության նախաձեռնության նպատակներից է աշխարհի առողջապահական կառույցներին իրազեկել արցախահայությանը սպառնացող աղետի մասին

ԵՐԵՎԱՆ,18 ՀՈՒՆՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը հունվարի 16-ին ընդունել է Արցախի մարդասիրական աջակցության նախաձեռնության աշխատանքային խմբի անդամներ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Բաբլոյանին և Հայ օգնության ֆոնդի առողջապահական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանին։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով առաջացած առողջապահական համակարգի խնդիրները, դիտարկել դրանց հաղթահարմանն ուղղված հնարավոր մեխանիզմներն ու քայլերը։ Բժիշկների խոսքով՝ Արցախի մարդասիրական աջակցության նախաձեռնությունը նպատակ ունի Արցախի շուրջ համախմբել հայ բժիշկներին ոչ միայն Հայաստանից, այլ նաև Սփյուռքից, աշխարհի հեղինակավոր առողջապահականկառույցներում հնարավոր բոլոր միջոցներով իրազեկել արցախահայությանը սպառնացող հումանիտար աղետի մասին, աջակցություն ցուցաբերել Արցախի Հանրապետության՝ ծանր պայմաններում հայտնված առողջապահական համակարգին։

Արա Բաբլոյանը տեղեկացրել է, որ նախաձեռնության մեկնարկն արդեն տրվել է. առաջիկայում Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորման կարիքների համար Արաբկիր բժշկական համալիրը 2․500․000 դրամ գումար կհատկացնի:

Արցախի մարդասիրական աջակցության նախաձեռնությունը նախատեսում է նաև Արցախի առողջապահական հիմնարկներին աջակցելու կոչով դիմել ՀՀ առողջապահական բոլոր կառույցներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում