Սպորտ

Podcast-Sport. Էդուարդ Քալանթարյանը` Հայաստանի ֆուտբոլի ընտրանու նոր մարզչի մասին

1 րոպեի ընթերցում

Podcast-Sport. Էդուարդ Քալանթարյանը` Հայաստանի ֆուտբոլի ընտրանու նոր մարզչի մասին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը նոր գլխավոր մարզիչ ունի, որը նախկինում աշխատել է Ուկրաինայի գրեթե բոլոր տարիքային հավաքականների, ինչպես նաև ազգային հավաքականի հետ:

«Արմենպրես»-ի Podcast-Sport-ի շրջանակներում Հայաստանի Հանրային հեռուստաընկերության սպորտի բաժնի ղեկավար Էդուարդ Քալանթարյանի հետ զրույցում խոսել ենք ընտրանու նորանշանակ գլխավոր մարզչի, նրա ֆուտբոլային փիլիսոփայության, Հայաստանի հավաքականում նրա շանսերի մասին:

8D1A7872.JPG (342 KB)

«Ալեքսանդր Պետրակովը լավ մասնագետ է, քանի որ Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչը չի կարող վատը լինել: Լավ մարզիչը, սակայն, դեռևս չի նշանակում հաջողության գրավական: Նա մեր թիմին համապատասխան մասնագետ է»,-ասաց նա:

Քալանթարյանի խոսքով` Պետրակովը հավաքականի հետ աշխատանքը սկսում է վերջին 10 տարիների ամենաբարդ դիմակայությամբ:

Անդրադառնալով Եվրոպայի առաջնության ընտրանական փուլին՝ Քալանթարյանը շեշտեց, որ այս խմբում Հայաստանը միանշանակ ֆավորիտ չէ և Լատվիայի հետ պայքարելու է վերջին տեղերի համար:

Մանրամասները` Podcast-ում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում