Քաղաքականություն

Լավրովը Բայրամովի հետ զրույցում ընդգծել է Լաչինի միջանցքը շուտափույթ կերպով ապաշրջափակելու անհրաժեշտությունը

1 րոպեի ընթերցում

Լավրովը Բայրամովի հետ զրույցում ընդգծել է Լաչինի միջանցքը շուտափույթ կերպով ապաշրջափակելու անհրաժեշտությունը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել Ադրբեջանին շուտափույթ կերպով ապաշրջափակել Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքով տեղաշարժը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը խոսել է հունվարի 17-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի ընթացքում։

«Նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային օրակարգի մի շարք ակտուալ հարցեր։

Ռուսական կողմից ընդգծվել է անհրաժեշտությունը՝ շուտափույթ կերպով լիարժեքորեն ապաշրջափակել տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի բարձր մակարդակի եռակողմ Հայատարարությամբ ամրագրված չափորոշիչների։ Ընդգծվել է նաև հարակից բոլոր հարցերի շուրջ փոխընդունելի լուծումների հասնելու կարևորությունը՝ նպատակ ունենալով վերսկսել համակարգային աշխատանքը հայ-ադրբեջանական կարգավորման առանցքային ուղղություններով՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների պայմանավորվածությունների հիման վրա»,- ասվում է ՌԴ արտգործնախարարության հայտարարության մեջ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում