Քաղաքականություն

Հայկ Կոնջորյանը միջազգային գործընկերներին կոչ է արել մեծացնել Ադրբեջանի նկատմամբ ճնշումը` օր առաջ բացելու Լաչինի միջանցքը

2 րոպեի ընթերցում

Հայկ Կոնջորյանը միջազգային գործընկերներին կոչ է արել մեծացնել Ադրբեջանի նկատմամբ ճնշումը` օր առաջ բացելու Լաչինի միջանցքը

ԵՐԵՎԱՆ,17 ՀՈՒՆՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, որպես Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար, նամակներով դիմել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ, ԱՄՆ հայկական հանձնախմբի համանախագահներ Գաս Բիլիրակիսին, Ֆրենք Փըլոնին, Դեյվիդ Վալադաոյին, ինչպես նաեւ հանձնախմբի փոխնախագահ Ադամ Շիֆին:

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԱԺ-ից, մեկտեղ նշելով, որ որպես Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի ղեկավար՝ նամակով դիմել է Հունաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Դիմիտրիոս Մարկոպուլոսին:

Որպես Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ՝ նամակով դիմել է Կիպրոսի գործընկերոջը` Հարիս Գյորգեադեսին:

Նամակներում Հայկ Կոնջորյանը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման եւ Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծելու հանցավոր քաղաքականության շուրջ:

Նա կոչ է արել գործընկերներին գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը եւ մեծացնել Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումը` օր առաջ բացելու Լաչինի միջանցքը եւ կատարելու իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները:

Կարդացեք հոդվածը` Türkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում