Բուժման նպատակով Հայաստան տեղափոխված բուժառուներից մեկը Կարմիր խաչի միջնորդությամբ վերադարձել է Արցախ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուժման նպատակով Հայաստան տեղափոխված բուժառուներից մեկը համապատասխան բուժումը ստանալուց հետո Կարմիր խաչի միջնորդությամբ վերադարձել է Արցախ։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«Պացիենտը, որն ավելի վաղ Հայաստան էր տեղափոխվել բուժում ստանալու համար, համապատասխան բուժում ստանալուց հետո օրերս ԿԽՄԿ միջնորդությամբ երկու ուղեկցողի հետ միասին վերադարձել է տուն»,– ասաց Ամատունին։

Նա ընդգծեց, որ մինչ օրս Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել 30 պացիենտ:

Ամատունու խոսքով՝ ԿԽՄԿ–ն 2022 թվականի դեկտեմբերի 25-ին ՀՀ կառավարության կողմից տրամադրած ավելի քան 10 տոննա դեղորայք, մանկական սնունդ և այլ պարագաներ բեռնատարով տեղափոխել է Արցախ։

«Դրանից մեկ օր առաջ էլ մեր մարդատար մեքենաներից մեկով էր դեղորայք տեղափոխվել։ Ինչպես նաև, 2023 թվականի հունվարի 15-ին դեղորայքով և այլ պարագաներով բեռնված ԿԽՄԿ բեռնատար է ուղարկվել Լեռնային Ղարաբաղ՝ բժշկական հաստատություններում բաշխելու համար»,- ասաց նա։

Հայերեն English Русский

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս