Արցախ

Շրջափակված Արցախում կան ՌԴ և այլ երկրների քաղաքացիներ. նրանց մի մասին հաջողվել է դուրս բերել

1 րոպեի ընթերցում

Շրջափակված Արցախում կան ՌԴ և այլ երկրների քաղաքացիներ. նրանց մի մասին հաջողվել է դուրս բերել

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շրջափակման հետևանքով Արցախում մնացած Ռուսաստանի և այլ երկրների քաղաքացիներ դուրս են բերվել Արցախից։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանի «Տելեգրամ»-ի էջից։

«Շրջափակման հետևանքով Արցախում մնացել են Ռուսաստանի և այլ երկրների քաղաքացիներ։ Ընտանիքները, այդ թվում՝ երեխաներ ունեցողներ, արգելափակվել են ավելի քան մեկ ամիս։ Արցախի կառավարությունը Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների հետ համատեղ վաղուց նախապատրաստել և այսօր կազմակերպել է նրանց մի մասի վերադարձը հայրենիք։ Սակայն Արցախի 120 հազար քաղաքացիների, այդ թվում՝ 30 հազար երեխաների համար անմարդկային շրջափակումը շարունակվում է»,- գրել է Վարդանյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում