ՀՀ նախագահն այցելել է Տալլինի տեխնոլոգիական համալսարան և e-Estonia թվայնացման կենտրոն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,17 ՀՈՒՆՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էստոնիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Տալլինի տեխնոլոգիական համալսարան։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Վահագն Խաչատուրյանին դիմավորել է համալսարանի ռեկտոր Տիիտ Լենդը։ Համալսարանի երիտասարդ գիտնականները ներկայացրել են մասնավորապես տիեզերագիտության ոլորտում իրենց հաջողությունները, ինչպես նաև՝ հայ գործընկերների հետ համագործակցությունը Հայաստանի Լոռու մարզում գտնվող Սմարթ կենտրոնում իրականացվող համատեղ ծրագրերը։

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է նաև e-Estonia «էլեկտրոնային Էստոնիա» թվայնացման կենտրոն, որտեղ կենտրոնի գործադիր տնօրեն Ավե Լաուրինգսոնը նախագահին է ներկայացրել կենտրոնի գործունեությունը, հայեցակարգը և իրականացվող ծրագրերը:

Կենտրոնը հիմնադրվել է 2009-ին՝ որպես հասարակական կազմակերպություն, և այսօր հանդիսանում է Էստոնիայի բիզնեսի և ինովացիոն գործակալության մաս և կարևոր դեր է խաղում թվային ծառայությունների ոլորտում երկրի «know-how» և փորձի առաջխաղացման գործում: Կենտրոնը նաև աջակցում է այլ երկրներին թվայնացման նախաձեռնություններում և դրանք համադրում վստահելի, առաջատար ՏՏ գործընկերների հետ:

Այցելությունների շրջանակում նախագահ Խաչատուրյանը քննարկել է փոխգործակցության ակտիվացման հեռանկարները և նոր համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:

Հայերեն English Français Русский

Փաշինյանը չի բացառում նոր Սահմանադրության ընդունման գործընթացի համար արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը

Ինդոնեզիայում ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել

Տեղի կունենա Արարատ համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության մրցույթ

Կենսաբազմազանության պահպանությունը կարող է նպաստել նաև մարդկանց բարեկեցությանը և համայնքների զարգացմանը. Աստրիդ Շոմեյքեր

Փաշինյանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հավանական ժամկետ նշեց

Հարկային հաշվետվությունների ներկայացման տեխնիկական խնդիրների պատճառով տույժեր չեն առաջացել․ ՊԵԿ նախագահ

Երկու բացառիկ ձեռագիր կհամալրի Մատենադարանի հավաքածուն․ հատկացվեց 148,5 միլիոն դրամ

Մարդն անցել է, պետք է վերադարձնենք իրենց. Փաշինյանը՝ մոլորված ադրբեջանցու մասին

Աբովյան համայնքը հրավիրում է աճուրդի

Կփորձենք համոզել ընդդիմադիր գործընկերներին. Փաշինյանը Սահմանադրության փոփոխությունների մասին