Podcast-Հարց բժշկին. երեխաներին  վիրուսներից պաշտպանելու համար մասնագետը խորհուրդ է տալիս հետևել սննդին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ի՞նչ անել սեզոնային վիրուսների ժամանակ. ջերմիջեցնողներ, հազը կանխող դեղեր, հակաբիոտիկներ ու տնային մեթոդներ, վիտամիններ ու հավելումներ՝ մի շարք կանոններ ու բազմաթիվ «չի կարելիներ»։ Քանի՞ օր կարող են տևել հարբուխն ու վիրուսը։ Երեխայի սնունդն ու լողանալը՝ հիվանդ ժամանակ…

«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդմանշրջանակում ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկաբույժ Սերգեյ Սարգսյանը ծնողներին խորհուրդ տվեց, որպես սուր շնչառական վիրուսների (ՍՇՎ) դեմ պայքարի կանխարգելիչ միջոց, հետևել երեխայի սննդին, ինչպես նաև՝ նրան հեռու պահել ծխախոտի ծխից, որը մեծացնում է բարդությունների վտանգը՝ շնչառական վարակների դեպքում:

«Կարևոր և խիստ անհրաժեշտ է, որ ծնողները երեխային հագցնեն եղանակին համապատասխան, իսկ սուր շնչառական վիրուսների զարգացման դեպքում խորհուրդ եմ տալիս վերահսկել ջերմաստիճանը և շատ հեղուկ տալ խմելու: Տագնապալի ախտանշան է ջերմաստիճանի բարձրացման միտումը, դժվարացած շնչառությունը, թուլությունը կամ ընդհակառակը՝ չափից դուրս գրգռվածությունը»,- ասաց նա:

Մասնագետը նաև նշեց՝ կարևոր է, որ յուրաքանչյուր երեխա ունենա իր մանկաբույժը, որի հետ բոլոր անհրաժեշտ դեպքերում կապի մեջ կլինեն, ինչի շնորհիվ կկարողանան հսկել իրավիճակը և տեղին ու ճիշտ բուժում իրականացնել:

Անդրադառնալով կանխարգելիչ միջոցներին՝ մանկաբույժ Սերգեյ Սարգսյանը խորհուրդ տվեց օճառով լվանալ ձեռքերը՝ հաճախ և մանրակրկիտ, վարել առողջ ապրելակերպ, բավականաչափ քնել, օգտագործել սննդարար մթերքներ և պահպանել ֆիզիկական ակտիվությունը:

Սեզոնային սուր շնչառական վիրուսների հետևանքներին, կանխարգելմանը, մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ՝ լսելով փոդքաստը:

Գայանե Գաբոյան

Հայերեն

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին