Քաղաքականություն

Կանադայի խորհրդարանի հանձնաժողովում կքննարկվի Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը

1 րոպեի ընթերցում

Կանադայի խորհրդարանի հանձնաժողովում կքննարկվի Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում այս շաբաթ լսումներ կկայանան Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Կանադայի համայնքների պալատի անդամ Գարնեթ Ջենուիսը:

«Կանադայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պահպանողական անդամներն աշխատում են այլ ընդդիմադիր կուսակցությունների հետ՝ շտապ լսումներ հրավիրելու Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ», - գրել է պատգամավորն Twitter-ի իր էջում:

Գարնեթ Ջենուիսն իր գրառմանը կցել է մեկ այլ պատգամավորի՝ Ստեֆան Բերժերոնի գրառումը, ըստ որի՝ «Քվեբեկի դաշինք» կուսակցության անդամների նախաձեռնությամբ և պահպանողականների ու նոր դեմոկրատների աջակցությամբ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկում տեղի կունենա «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքի արգելափակման վերաբերյալ»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում