Արցախ

Արցախի ԱԺ նախագահը չի բացառում արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացումը. Արցախպրես

1 րոպեի ընթերցում

Արցախի ԱԺ նախագահը չի բացառում արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացումը. Արցախպրես

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/Արցախպրես: Ստեղծված ճգնաժամային իրավիճակի հաղթահարման նպատակով Արցախում արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացումը Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը չի բացառում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Արցախպրես»-ի այն հարցին՝ արդյոք, եթե խորհրդարանական և նախագահական ընտրություններ կայանան, նա կառաջադրի իր թեկնածությունը, Թովմասյանը պատասխանեց՝ հաշվի առնելով իր քաղաքական փորձն ու անցած ճանապարհը՝ դա միանշանակ, հնարավոր է:

«Թե՛ արտահերթ խորհրդարանական, թե՛ արտահերթ նախագահական ընտրություններին, որպես Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու անպայման կմասնակցեմ՝ իհարկե, խորհրդակցելով առաջին հերթին մեր քաղաքական ուժի և հանրային լայն շրջանակների հետ»,- ասել է Արթուր Թովմասյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում