Արցախ

Արցախի պետնախարարը Լաչինի միջանցքի խնդիրը լուծելու հարցում ակնկալում է ՌԴ-ի ավելի ակտիվ քաղաքական մասնակցությունը

1 րոպեի ընթերցում

Արցախի պետնախարարը Լաչինի միջանցքի խնդիրը լուծելու հարցում ակնկալում է ՌԴ-ի ավելի ակտիվ քաղաքական մասնակցությունը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը ադրբեջանցիների կողմից Արցախի շրջափակման հարցը լուծելու առումով սպասում է, որ Ռուսաստանն ավելի ակտիվ քաղաքական մասնակցություն կունենա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վարդանյանն այս մասին ասաց «Շրջափակման մեկ ամիս» խորագրով Երևան-Ստեփանակերտ տեսակամուրջի ընթացքում՝ անդրադառնալով ՌԴ խաղաղապահների վերաբերյալ հարցին:

«Տեսնում ենք, թե ադրբեջանցիներն ինչպես են շատ տգեղ և անընդունելի ձևով վերաբերվում ռուս խաղաղապահներին, ինչպես են ծաղրում: Ամեն ձևով պրովոկացիայի են ենթարկում, որ ռուս խաղաղապահները ինչ-որ ձևով ուժ գործադրեն»,- ասաց Արցախի պետնախարարը:

Սակայն Վարդանյանը հիշեցրեց, որ խաղաղապահների մանդատը սահմանափակված է՝ զենքի, ուժի կիրառման առումով: Բայց Վարդանյանը սպասում է, որ Ռուսաստանն ավելի ակտիվ կմասնակցի հարցի լուծմանը: «Իսկապես ճգնաժամը լուրջ է: Եվ այդ կողմից Ռուսաստանի ավելի ակտիվ քաղաքական մասնակցությունը մենք սպասում ենք: Դա ոչ թե խաղաղապահների, այլ Մոսկվայի և Երևանի հարցերն են»,-ասաց պետնախարարը:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում