Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով իրականացնում է էթնիկ զտման և ցեղասպանական քաղաքականություն. Արցախի ՄԻՊ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակելու քայլին արձագանքել են միջազգային տարբեր կառույցներ, սակայն ժամանակն է, որ խոսքերից անցում լինի գործին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը: «Դա շատ կարևոր է, այլապես ստեղծված իրավիճակում կանգնած ենք էթնիկ զտման առջև, մարդկանց կյանքներն ուղիղ վտանգի տակ են: Շրջափակումից մեկ ամիս անց կարող ենք փաստել, որ գործ ունենք մարդու իրավունքների լայնածավալ և հետևողականորեն իրականացվող համակարգային խախտումների հետ, ինչը այլ լեզվով կամ միջազգային իրավունքի լեզվով կոչվում է հանցագործություն մարդկության դեմ: Այո, սա հանցագործություն է, և փաստերն առավել քան խոսուն են: Ադրբեջանը ամենաբարձր մակարդակով իրականացնում է էթնիկ զտման և ցեղասպանական քաղաքականություն»,- ասել է Ստեփանյանը:

Անդրադառնալով մարդու իրավունքների համատարած խախտումներին՝ Արցախի ՄԻՊ-ը առաջնահերթ ներկայացրել է կյանքին անմիջականորեն առնչվող իրավունքների խախտումները. «Սոցիալական, տնտեսական, մշակութային իրավունքների միջազգային դաշնագիրը հստակ ամրագրում է յուրաքանչյուր մարդու և իր ընտանիքի պատշաճ սնվելու և բավարար կենսամակարդակի իրավունքը, ինչը նշանակում է ֆիզիկական և տնտեսական հասանելիություն ունենալ սննդամթերքին և դրա մատակարարումներին, բժշկական սպասարկմանը, պլանային վիրահատություններին, որոնք նման պայմաններում չեն կարող իրականցվել պատշաճ կերպով: 120 000 մարդ մեկ ամիս շարունակ ուղիղ զրկված է այս իրավունքներից: Եվ ինչպե՞ս այլ ձև կոչենք սա, եթե ոչ հանցագործություն»,- ասել է Ստեփանյանը:

Նա ընդգծել է, որ նույն միջազգային իրավունքը՝ Հռոմի ստատուտը, հստակ արձանագրում է, որ մարդկանց սովամահության մղելը համարվում է պատերազմական հանցագործություն:

Անդրադառնալով ազատ տեղաշարժի իրավունքին՝ պաշտպան Գեղամ Ստեփանյանը նշել է, որ այն նույնպես ամրագրված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում:

«Այնտեղ հստակ արձանագրված է, որ մարդը տեղից-տեղ փոխադրվելու իրավունք ունի: Ավելին՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Ադրբեջանը ստանձնել է պատասխանատվություն և պարտավորություն ապահովելու Լաչինի միջանցքով մարդկանց և բեռների երկկողմանի անվտանգ տեղաշարժը և արդեն մեկ ամիս շարունակ Ադրբեջանը ուղիղ կերպով չի կատարում իր պարտականությունները»,- ասել է նա:

Խոսելով բաժանված ընտանիքներից, որոնց մի մասը գտնվում է Արցախում, իսկ մի մասը Հայաստանում՝ Արցախի ՄԻՊ-ը նշել է, որ յուրաքանչյուր անձ ունի ընտանեկան կյանքի իրավունք, և այս պարագայում տեսնում են, որ այս իրավունքը ևս ուղիղ սպառնալիքի տակ է:

Անդրադառնալով խոցելի խմբերին՝ երեխաներ իրավունքներին, նա նշել է, որ 30 000 երեխա այսօր Արցախում զրկված է Երեխաների իրավունքների կոնվեցիայով սահմանված անվտանգ և ապահով միջավայրի, առողջ սննդի, բարձրորակ առողջապահության իրավունքից: «Եվ միջազգային արձագանքը այս հարցում պետք է շատ հստակ լինի, այլապես մենք իրապես կանգնած ենք շատ մեծ հումանիտար ճգնաժամի և աղետի առջև»,- եզրափակեց Գեղամ ստեփանյանը:

Հայերեն Español

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն առաջիկայում կհանդիպեն

Մեծ Բրիտանիան մերժում է Իսրայելի «վնասակար» պատասխանը Արևմտյան ափի բնակավայրերի դեմ պատժամիջոցներին

Մարիա Կարապետյանն ընտրվեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Գուտերեշն Իսրայելին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունը Լիբանանի հարավում

Երևանում նոր կառուցապատումների համար սահմանվել են ավելի խիստ քաղաքաշինական կանոններ. Տիգրան Ավինյան

Հանրային տրանսպորտին առաջնահերթություն տալը ենթադրում է նոր առանձնացված գծեր և ավտոմեքենաների սահմանափակումներ. Ավինյան

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի ծրագրի կառավարման ընկերությունների նախնական ցանկն արդեն կա. Ավինյան

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը դիտարկել է հանրային ծառայողների համար իրականացվող բնակարանաշինական ծրագրի ընթացքը

Ռուբինյանն ու Ֆերրանտին ընդգծել են, որ Հայաստան-Իտալիա հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա

Հայաստանում ֆրանսիայի նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր