Վարչապետը հաստատել է ՀՀ-ի և Տաջիկաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի կազմը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է Հայաստանի Հանրապետության և Տաջիկաստանի Հանրապետության միջև տնտեսական համագոծակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ e-gov.am կայքէջից։
Տվյալ հանձնաժողովի նախագահ է նշանակվել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարը։