Մենք պետք է անձնական օրինակով ցույց տանք, թե ինչ է հայրենասիրությունը՝ պարկեշտ ծառայելով ժողովրդին. Դավիթ Բաբայան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մենք պետք է մեր անձնական օրինակով ու քայլերով ցույց տանք, թե ինչ է հայրենասիրությունը՝ ոչ միայն խոսքերով, կենացներով ու կոչերով, այլ պարկեշտ ծառայելով սեփական ժողովրդին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս տեսակետը «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում հայտնեց Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ շարունակելու են աշխատել Արցախը պահպանելու ուղղությամբ:

«Ես ու իմ ընկերները, կուսակիցները, Արցախի պահպանողական կուսակցության բոլոր անդամները շարունակելու ենք մեր այդ առաքելությունը՝ պահպանել Արցախը։ Հիմա մենք մեր պատմության ամենաբարդ փուլում ենք գտնվում, և 2023 թվականը շատ կարևոր ժամանակահատված է լինելու մեզ համար: Այստեղ շատ կարևոր է, որ յուրաքանչյուրս պետք է այս կարևորությունը դիտարկենք։ Ես շարունակելու եմ մեր ժողովրդին և պետականությանը ծառայել ինչով որ կկարողանամ, ես ունեմ մի շարք ծրագրեր և կփորձեմ ավելի հաճախ նման հանդիպումների միջոցով շփվել և դրանց մասին տեղեկացնել հանրությանը։ Բայց այն, որ անմնացորդ կապված եմ պետությանն ու ժողովրդին դա միանշանակ է՝ անկախ զբաղեցրած պաշտոնից կամ դիրքից։ Ըստ իս՝ դիրքը մեկը պետք է լինի՝ ազգի ճակատագրի խրամատը»,- ասաց Բաբայանը։

Նա ընդգծեց, որ հիմա չափազանց կարևոր է լինել միասնական: «Մենք պետք է նաև անձնական օրինակով ցույց տանք՝ ինչ է հայրենասիրությունը՝ ոչ միայն խոսքերով, կենացներով ու կոչերով, այլ մեր անձնական օրինակով ու քայլերով՝ պարզապես պարկեշտ ծառայելով սեփական ժողովրդին»,- նշեց Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ այս երկու տարիների ընթացքում Արցախի ԱԳ նախարարությունը ահռելի աշխատանքներ է իրականցրել արտերկրում և սփյուռքում՝ մի շարք կարևորագույն հաջողություններ գրանցելով միջազգային տարբեր ատյաններում: Արցախի վարկանիշը Սփյուռքում վերջին տարիներին չափազանց բարձր է, և սա նաև արտաքին գործերի նախարարության և ներկայացուցիչների աշխատանքի արդյունքն է:

«Համոզված եմ, որ մենք դեռևս ունենք անցնելու երկար ճանապարհ, այո, ծանր է լինելու, բայց, այնուամենայնիվ, հնարավորություն կա։ Եվ ամեն մի ժողովրդի չէ, որ Աստված տալիս է այդ հնարավորությունը՝ ինքնամաքրվելու, իսկ մենք պետք է ինքնամաքրվենք. սա է ամենակարևոր բանալին դեպի հուսալի ապագա։ Արտաքին թշնամիներ միշտ կան և նրանք չեն էլ թաքցնում իրենց նպատակները, և եթե ինքնամաքրվենք, կարողանալու ենք ամեն ինչին դիմանալ: Մենք ժամանակ չունենք և պետք է անենք ամեն ինչ պետության և ժողովրդի փրկության համար։ Շատ կարևոր է, որ այս պահին պետական համակարգը նույնպես աշխատի և չխարխլվի»,- ասաց Դավիթ Բաբայանը։

Նա նաև շնորհավորեց Արցախի նորանշանակ ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանին՝ մաղթելով հաջողություններ բոլոր այն ծրագրերում, որոնք կիսատ են մնացել, և որոնք նա նախատեսել է ապագայում իրականացնել։

Հայերեն Русский

FlyOne Armenia-ն CFM International-ի հետ ստորագրել է փոխըմբռնման հուշագիր՝ leap-1a չորս շարժիչների ձեռքբերման վերաբերյալ

0-ներով համարնիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ռուբիոն Իրանին մեղադրել է ահաբեկչությանն օժանդակելու մեջ

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

Վահագն Խաչատուրյանը պլանային բուժզննում է անցել և վերադարձել բնականոն աշխատանքային ռեժիմի. ՀՀ նախագահի աշխատակազմի պարզաբանումը

Իսրայելի զորքերը գրոհել են Նաբատիայում «Հեզբոլլահ»-ի հենակետերի վրա

Աննա Գրիգորյանն ընտրվել է «Հայաստան» խմբակցության ղեկավար, Արթուր Խաչատրյանը՝ քարտուղար

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք

Կապանը՝ 2026 թվականի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. հայտնի են միջոցառումների անցկացման օրերը

Արևային կայաններ՝ գազի փոխարեն. արդյունավետ լուծում փոքր բնակավայրերի համար