Արցախ

Սերգեյ Ղազարյանը նշանակվել է Արցախի արտաքին գործերի նախարար

1 րոպեի ընթերցում

Սերգեյ Ղազարյանը նշանակվել է Արցախի արտաքին գործերի նախարար

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար է նշանակվել Սերգեյ Ղազարյանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մեկ այլ հրամանագրով Դավիթ Բաբայանն ազատվել է Արցախի արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից:

Սերգեյ Ղազարյանը մինչ այս զբաղեցնում էր Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչի պաշտոնը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում