Արցախի տեղեկատվական շտաբն սկսել է Բաքվի կողմից շրջափակման հետևանքների վերաբերյալ քառալեզու պաշտոնական տեղեկագրի հրապարակումը

1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի տեղեկատվական շտաբը հունվարի 10-ին հրապարակել է քառալեզու պաշտոնական տեղեկագիր՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման միջոցով Արցախի Հանրապետության շրջափակման ընթացքի ու հետևանքների վերաբերյալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արցախի տեղեկատվական շտաբը «Ֆեյսբուք»-ի իր էջում նաև տեղեկացրել է. «Տեղեկագիրը թարմացվելու է ամենօրյա ռեժիմով՝ ներկայացնելով նախորդ օրվա պաշտոնական լուրերը և թարմացվող որոշ վիճակագրական ցուցանիշներ:

Տեղեկագրում հնարավորություն է ստեղծվել էլեկտրոնային հասցեով բաժանորդագրվել դրան:

Տեղեկագրի հրապարակված առաջին թողարկմանը ծանոթանալու և հաջորդ թողարկումների համար բաժանորդագրվելու նպատակով կարող եք անցնել ստորև տրված հղումներով՝ ըստ լեզուների՝

  1. Հայերեն - https://mailchi.mp/d4e9885a115c/day30arm
  2. Ռուսերեն - https://mailchi.mp/e7aab29eb2c1/day30ru
  3. Անգլերեն - https://mailchi.mp/1aac162902b8/day30eng
  4. Ֆրանսերեն - https://mailchi.mp/9eff07471c29/day30fr»:

Ադրբեջանը 2022-ի դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։

Հայերեն English Français Русский

ՀՀ վարչապետը ժամանել է Փարիզ

Զարուհի Բաթոյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանն ու Իրանը բարեկամական մթնոլորտում քննարկում են բոլոր հարցերը. Սարգիս Խանդանյան

Թրամփը Սպիտակ տան իր մի քանի օգնականի 45 000 դոլար է նվիրել տոների կապակցությամբ. AP

Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից

Պատգամավորը չի բացառել սահմանազատման շուրջ պայմանավորվածության տրամաբանությունից որոշակի շեղումը՝ պայմանավորված ԹՐԻՓՓ-ի իրագործմամբ

ՆԱՏՕ-ի ակտիվությունն Արկտիկայում սպառնալիք է ստեղծում Ռուսաստանի անվտանգության համար. ՌԴ ԱԳՆ

Կառավարության նիստի օրը փոխվել է

Հայաստանում մի շարք ճանապարհներին առաջիկա օրերին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի

ԵՄ դատարանը մերժել է ռուսական ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործելու դեմ Հունգարիայի հայցը