Արցախ

Արցախի նախագահն Անվտանգության  խորհրդի աշխատակազմին է ներկայացրել ԱԽ նոր քարտուղարին

1 րոպեի ընթերցում

Արցախի նախագահն Անվտանգության  խորհրդի աշխատակազմին է ներկայացրել ԱԽ նոր քարտուղարին

ԵՐԵՎԱՆ,10 ՀՈՒՆՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 10-ին Արցախի նախագահին կից Անվտանգության խորհրդի աշխատակազմին է ներկայացրել ԱԽ նոր քարտուղար Արարատ Մելքումյանին, որն այդ պաշտոնում նշանակվել է հունվարի 7-ին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից, երկրի ղեկավարն իր խոսքում շնորհակալություն է հայտնել ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին, ով, հետպատերազմյան ծանր իրավիճակում ստանձնելով այդ կարևորագույն աշխատանքի պատասխանատվությունը, պատվով է կատարել իրեն վերապահված լիազորությունները: Նախագահը նշել է, որ այսուհետ ևս Վիտալի Բալասանյանը շարունակելու է ծառայությունը հայրենիքին:

Հանրապետության նախագահը նոր աշխատանքում հաջողություն է մաղթել նաև Արարատ Մելքումյանին՝ համոզմունք հայտնելով, որ նա բարձր պատասխանատվությամբ կկատարի իրեն վերապահված պարտականությունները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում