Փաշինյանը հայտնեց, թե որ դեպքում չի ստորագրի խաղաղության համաձայնագիրը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհրաժարվի ստորագրել խաղաղության համաձայնագիրը, եթե այդ տեքստը չհամապատասխանի ՀՀ պետական շահերին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա հայտարարեց հունվարի 10-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում։

Վարչապետը հերթական անգամ հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել խաղաղության փաստաթուղթը, եթե այն համապատասխանի Հայաստանի շահերին։

«Եթե սեղանին թուղթ լինի, որը մենք պատրաստվում ենք ստորագրել, դա ոչ թե վատ, այլ լավ լուր կլինի, քանի որ նշանակում է՝ մեզ հաջողվել է ի վերջո գալ մի կետի, որտեղ համարել ենք, որ Հայաստանի Հանրապետության շահերը պաշտպանվում են։ Հիմա արդեն խնդիրը ոչ միայն թղթի բովանդակությունն է, այլ այդ բովանդակությունն իրագործելու մեխանիզմը։ Նոյեմբերի 9-ին էլ ստորագրած թուղթ ունենք, բայց փաստն այն է, որ այսօր այն չի կատարվում»,- ասաց Փաշինյանը։

Նա նկատեց, որ պայմանագիր կարելի է ստորագրել, սակայն եթե չլինեն դրա դրույթների իրականացման մեխանիզմները, ապա կնքումից անմիջապես հետո կարող է նոր ռազմական էսկալացիա լինել։

«Տեքստը կատարյալ չի լինելու, եկեք հիմիկվանից բոլորս էլ հասկանանք, բայց այն կարող է համապատասխանել Հայաստանի Հանրապետության բալանսավորված շահերին։ Բայց եթե այդ թղթի կիրառման և իրագործման մեխանիզմներ չլինեն, մենք կարող ենք «խաղաղության պայմանագիր» անունով թուղթ ստորագրել և մի շաբաթ հետո ստանալ նոր պատերազմ կամ նոր էսկալացիա»,- ասաց Հայաստանի վարչապետը։

Հայերեն العربية English Русский

Սևանից այս տարի ոռոգման նպատակով բաց է թողնվել 75,3 մլն խորանարդ մետր ջուր՝ պատմական նվազագույնը. Լևոն Ազիզյան

Պեսկովը հերքել է մինչև տարեվերջ 300 հազար մարդու զորակոչելու լուրերը

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը

Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը շարունակում են հաղթանակների շարքը համաշխարհային Օլիմպիադայում

Ոստիկանության գվարդիայի ծառայողները տարեսկզբից բացահայտել են հանցագործության շուրջ 660 դեպք

Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների փոփոխությունը

«Վալդակար». երեխաների համար նախատեսված առաջին հայկական անիմացիոն սերիալը հասանելի է նաև արևմտահայերենով

Վարչապետն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն

ՍԱՏՄ-ն արձագանքել է թունաքիմիկատների վերաբերյալ պատգամավոր Հարություն Մնացականյանի հայտարարություններին