Փաշինյանը խոստացավ գործադրել բոլոր դիվանագիտական միջոցները ՀՀ տարածքից ադրբեջանական զինուժի դուրսբերման նպատակով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի զինված ուժերն արդեն 30 տարի է՝ Հայաստանի Հանրապետության տարածքում են։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ դեռ 1990-ականների սկզբից ադրբեջանական զինուժն օկուպացրել է Հայաստանի շուրջ 70 քառակուսի կիլոմետր տարածք՝ մասնավորապես Տավուշի, Արարատի մարզերում։

«Այո, նաև վերջին 1,5 տարվա ընթացքում՝ 2021 թվականի մայիսից Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի նոր տարածքներ։ Մեր դիրքորոշումն այն է, որ Ադրբեջանի զինված ուժերը դուրս գան մեր տարածքներից։ Մենք հետևողականորեն կիրագործենք բոլոր դիվանագիտական միջոցներն այդ նպատակին հասնելու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց վարչապետ Փաշինյանը։ Նա ընդգծեց, որ հայկական կողմի համար կարևոր է չդառնալ նոր սադրանքի պատճառ, ուստի «մեր գործողությունները բխում են հենց այս տրամաբանությունից»։

Հայերեն العربية English Türkçe

Սևանից այս տարի ոռոգման նպատակով բաց է թողնվել 75,3 մլն խորանարդ մետր ջուր՝ պատմական նվազագույնը. Լևոն Ազիզյան

Պեսկովը հերքել է մինչև տարեվերջ 300 հազար մարդու զորակոչելու լուրերը

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը

Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը շարունակում են հաղթանակների շարքը համաշխարհային Օլիմպիադայում

Ոստիկանության գվարդիայի ծառայողները տարեսկզբից բացահայտել են հանցագործության շուրջ 660 դեպք

Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների փոփոխությունը

«Վալդակար». երեխաների համար նախատեսված առաջին հայկական անիմացիոն սերիալը հասանելի է նաև արևմտահայերենով

Վարչապետն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն

ՍԱՏՄ-ն արձագանքել է թունաքիմիկատների վերաբերյալ պատգամավոր Հարություն Մնացականյանի հայտարարություններին