Արցախ

Արցախի հեռուստատեսության տարհանման մասին տեքստով սոցցանցերում տարածող փաստաթուղթը կեղծիք է

1 րոպեի ընթերցում

Արցախի հեռուստատեսության տարհանման մասին տեքստով սոցցանցերում տարածող փաստաթուղթը կեղծիք է

ԵՐԵՎԱՆ,10 ՀՈՒՆՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրային հեռուստառադիոընկերությունը շարունակում է իր բնականոն աշխատանքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի հեռուստատեսությունը՝ հերքելով սոցցանցերում տարածվող «փաստաթուղթը», ըստ որի՝ հեռուստաընկերությունը տարհանվում է:

«2023 թ. հունվարի 9-ից սոցցանցերում տարածվում է Արցախի հանրային հեռուստատեսության պաշտոնական բլանկի նմանությամբ փաստաթուղթ՝ հեռուստատեսության տարհանման մասին տեքստով: Դա կեղծիք է՝ ավելի վաղ Արցախի Հանրապետության այլ գերատեսչությունների եւ կազմակերպությունների անունից տարածած կեղծ փաստաթղթերի օրինակով: Արցախի Հանրային հեռուստառադիոընկերությունը շարունակում է իր բնականոն աշխատանքը: Դեռ ավելին, շրջափակումից ի վեր հեռուստատեսությունը աշխատում է ավելի խիստ ռեժիմով՝ նպատակ ունենալով շրջափակման հետեւանքով ծագած խնդիրներն ավելի օպերատիվ վեր հանել եւ դրանց լուծմանն ուղղված քայլերի մասին ավելի օպերատիվ իրազեկել բնակչությանը:

324917303_2012808965556276_4846746031632029724_n.jpg (66 KB)

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում