Արցախի նախագահը հաստատել է ներդրումային հիմնադրամի և գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդների կազմը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,9 ՀՈՒՆՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հաստատել է Արցախի ներդրումային հիմնադրամի և Արցախի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդների կազմերում փոփոխություններ կատարելու մասին կառավարության որոշումները:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախագահի աշխատակազմից, համաձայն որոշումների հաստատվել են՝

Արցախի ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հետևյալ կազմը՝ բաղկացած 4 անդամից՝ 5-ի փոխարեն: նրանք են.

Ռուբեն Վարդանյան՝ Արցախի Հանրապետության պետական նախարար (Խորհրդի նախագահ),

Մեսրոպ Առաքելյան՝ Արցախի Հանրապետության պետնախարարի խորհրդական հասարակական հիմունքներով,

Արման Հակոբջանյան՝ Արցախի Հանրապետության պետնախարարի խորհրդական հասարակական հիմունքներով,

Գրիգորի Մարտիրոսյան՝ Արցախի Հանրապետության պետնախարարի խորհրդական հասարակական հիմունքներով:

Արցախի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը՝ բաղկացած 4 անդամից՝ 5-ի փոխարեն.

Ռուբեն Վարդանյան՝ Արցախի Հանրապետության պետական նախարար (Խորհրդի նախագահ),

Հրանտ Սաֆարյան՝ Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար,

Սուրեն Գալստյան՝ Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար,

Վահրամ Բաղդասարյան՝ Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար,

Մեսրոպ Առաքելյան՝ Արցախի Հանրապետության պետնախարարի խորհրդական հասարակական հիմունքներով:

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ