Արցախ

Շրջափակման օրերին Արցախի ԲԿ-ներում ծնվել է 110 երեխա

1 րոպեի ընթերցում

Շրջափակման օրերին Արցախի ԲԿ-ներում ծնվել է 110 երեխա

ԵՐԵՎԱՆ,9 ՀՈՒՆՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության բուժհաստատություններում 2022 թվականի ընթացքում ծնվել է 1623 երեխա, որից 15-ը՝ զույգ: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից, որտեղ նաև նշվում է, որ ևս 43 արցախցի երեխա ծնվել է ՀՀ բուժհաստատություններում:

«Հարկ է նշել, որ արտամարմնային բեղմնավորման ճանապարհով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 17 երեխա, որից 16-ը՝ «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում, 1-ը՝ «Մարտակերտի շրջանային բուժմիավորում»-ում:

2023 թվականի հունվարի 1-8-ն ընկած ժամանակահատվածում Արցախի բուժհաստատություններում ծնվել է 43 երեխա:

Շրջափակման օրերին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 110 երեխա»,-նշված է հաղորդագրության մեջ:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում