Արցախ

ԿԽՄԿ-ի միջնորդությամբ երեք պացիենտ Արցախից տեղափոխվել է Հայաստան

1 րոպեի ընթերցում

ԿԽՄԿ-ի միջնորդությամբ երեք պացիենտ Արցախից տեղափոխվել է Հայաստան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախից երեք նոր պացիենտ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է Հայաստան։«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի առողջապահության նախարարությունից։

«Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով երեք պացիենտներ, ովքեր օրեր շարունակ գտնվում էին բժիշկների հսկողության տակ, այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։Տեղափոխված հիվանդներից մեկը 2 ամսական «Դաունի համախտանիշ»-ով երեխա է, իսկ մյուս երկուսը՝ «Աջ ուսահոդի շրջանի կիստա՝ բարդացած ինֆեկցիայով» և «Սուր լեյկոզ» ախտորոշումներով, չափահաս բուժառուներ»,- ասված է հաղորդագրության մեջ

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում