Արցախ

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել Արարատ Մելքումյանը

1 րոպեի ընթերցում

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել Արարատ Մելքումյանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Վիտալի Բալասանյանն ազատվել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։ Արցախի նախագահի մեկ այլ հրամանագրով այդ պաշտոնում նշանակվել է Արարատ Մելքումյանը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Մինչ այդ պաշտոնում նշանակվելը Արարատ Մելքումյան զբաղեցնում էր Արցախի ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալի պաշտոնը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում