Արցախ

Ադրբեջանական ԶՈՒ-ն Արցախում հրաձգային զենքից կրակահերթ է արձակել տրակտորի ուղղությամբ

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանական ԶՈՒ-ն Արցախում հրաձգային զենքից կրակահերթ է արձակել տրակտորի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության տարածած հաղորդագրությունից։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ հունվարի 6-ին ժամը 13:35-ին Մարտունու շրջանի Հացի գյուղի բնակիչ Ի. Աբրահամյանը ոստիկանություն է դիմել, որ ժամը 13:00-ի սահմաններում Հացի գյուղի վարչական տարածքի «Կաղնուն տակ» կոչվող տեղամասում իր կողմից շահագործվող «Բելառուս 82-1» տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զենքից կրակահերթ է արձակվել տրակտորի ուղղությանբ։

Գյուղատնտեսական աշխատանքը դադարեցվել է։

Ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը տվյալները փոխանցել է ռուս խաղաղապահներին։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում