Patriot համակարգերի փոխանցումը Կիևին կմեկնարկի մոտ ապագայում. Ուկրաինայի ԱԳ նախարար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան արտադրության հակաօդային պաշտպանության Patriot համակարգերը Ուկրաինային կփոխանցվեն մոտ ապագայում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։

«Դրան ուղղված նախապատրաստական աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են», - ասել է Կուլեբան։

Ուկրաինայի արտգործնախարարը Patriot համակարգերի փոխանցումը Ուկրաինային հեղափոխական որոշում է անվանել։

Կիևին Patriot համակարգեր տրամադրելու որոշման մասին Սպիտակ տունը հայտարարել էր անցած տարեվերջին՝ Ուկրաինային հատկացվող ռազմական օգնության 2 միլիարդ դոլար արժողությամբ փաթեթի շրջանակներում։

Հայերեն Русский