2023 թվականը կարող է դառնալ շատ կարևոր ժամանակաշրջան ինչպես աշխարհում, այնպես էլ մեր տարածաշրջանում. Դավիթ Բաբայան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը վերլուծել է, թե ինչպիսին է լինելու 2023 թվականն աշխարհաքաղաքական տեսանկյունից: Ըստ Բաբայանի՝ 2023 թվականը կարող է դառնալ շատ կարևոր ժամանակաշրջան ինչպես աշխարհում, այնպես էլ մեր տարածաշրջանում:

«Ինչպիսի՞ն է լինելու 2023 թվականն աշխարհաքաղաքական տեսանկյունից: Սա մի հարց է, որը հետաքրքրում է թե՛ հասարակ մարդկանց, թե՛, իհարկե, քաղաքական գործիչներին, վերլուծաբաններին, գիտնականներին։ Ընդհանուր առմամբ, լինում են համեմատաբար կայուն, խաղաղ, իներտ տարիներ։ Կան լարված, ողբերգական ժամանակաշրջաններ: Բայց կան նաև շրջադարձային ժամանակներ: Այդպիսին էին մեզ համար, օրինակ, 1985, 1988, 1991, 1992, 1993, 1994, 2016, 2018, 2020 թվականները, այո, դա չափազանց շատ, և՛ մեկ ժողովրդի, և՛ մի սերնդի համար։ Բայց այդպիսին է մեր ճակատագիրը, մեր խաչը, որը մենք պետք է կրենք։

Կրիտիկական ժամանակաշրջանների թվում կան նաև այնպիսիք, որոնք կարելի է որակել որպես կրկնակի ճակատագրական ժամանակաշրջաններ, երբ աշխարհաքաղաքական հիմնարար փոփոխություններ են տեղի ունենում ինչպես համաշխարհային, այնպես էլ տարածաշրջանային մակարդակներում։ Մեզ համար նման ժամանակահատվածներ կարելի է համարել, օրինակ, 1914-1923թթ. 1985-1991 թթ.:

2022 թվականին համաշխարհային աշխարհաքաղաքական ճեղքվածք է արձանագրվել, որն ազդում է նաև տարածաշրջանային գործընթացների վրա։ Ուստի 2023 թվականը կարող է դառնալ շատ կարևոր ժամանակաշրջան ինչպես աշխարհում, այնպես էլ մեր տարածաշրջանում։ Բայց այստեղ պետք է հիշել, որ աշխարհաքաղաքական ճեղքվածը պարտադիր չէ, որ դրսևորվի աղետներով, այն կարող է լինել նաև աղետների կանխարգելման շրջան։ Պետք է հասկանանք նաև, որ երկակի աշխարհաքաղաքական ցնցումների ժամանակաշրջանները հղի են ոչ միայն վտանգներով ու մարտահրավերներով, այլև մի շարք բարդ խնդիրների լուծումների հնարավորություններով ։ Պարզապես պետք է դիմանալ, քրտնաջան աշխատել և երբեք չկորցնել հավատն ու ինքնատիրապետումը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարը:

Հայերեն English Français Русский

Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ԱԽՏՀ գագաթնաժողովում ՌԴ-ԱՄՆ-Չինաստան եռակողմ հանդիպման հնարավորությունը

ՀՀ վարչապետը ժամանել է Փարիզ

Զարուհի Բաթոյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանն ու Իրանը բարեկամական մթնոլորտում քննարկում են բոլոր հարցերը. Սարգիս Խանդանյան

Թրամփը Սպիտակ տան իր մի քանի օգնականի 45 000 դոլար է նվիրել տոների կապակցությամբ. AP

Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից

Պատգամավորը չի բացառել սահմանազատման շուրջ պայմանավորվածության տրամաբանությունից որոշակի շեղումը՝ պայմանավորված ԹՐԻՓՓ-ի իրագործմամբ

ՆԱՏՕ-ի ակտիվությունն Արկտիկայում սպառնալիք է ստեղծում Ռուսաստանի անվտանգության համար. ՌԴ ԱԳՆ

Կառավարության նիստի օրը փոխվել է

Հայաստանում մի շարք ճանապարհներին առաջիկա օրերին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի