Արցախ

Արցախի նախագահը հրամանագրեր է ստորագրել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների և գյուղատնտեսության նախարարներ նշանակելու մասին

1 րոպեի ընթերցում

Արցախի նախագահը հրամանագրեր է ստորագրել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների և գյուղատնտեսության նախարարներ նշանակելու մասին

ԵՐԵՎԱՆ,29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 29-ին հաստատել է Կառավարության որոշումը Սուրեն Արմավիրի Գալստյանին Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախագահի աշխատակազմից, նույն օրը Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագրեր, որոնց համաձայն՝ Սուրեն Գալստյանը նշանակվել է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, իսկ Հրանտ Կամոյի Սաֆարյանը՝ գյուղատնտեսության նախարար:

Մինչ այս Հրանտ Սաֆարյանը զբաղեցնում էր Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում