Արցախում կկիրառվեն հանրային  սննդի  ծառայությունների մատուցման սահմանափակումներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ դեկտեմբերի 28-ին տեղի ունեցած օպերատիվ շտաբի նիստումքննարկվել և հավանություն է տրվել հանրայինսննդիծառայությունների մատուցման սահմանափակումների սահմանման վերաբերյալԱրցախի Հանրապետության կառավարության որոշման նախագծին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են պետական նախարարի աշխատակազմից, որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակում սննդամթերքի սղությունը ևէլեկտրաէներգիայի խնայողությունները:

Պետնախարար Ռուբեն Վարդանյանը տեղեկացրել է, որ ոլորտի պատասխանատուների հետ միասին երեկ հանդիպում է ունեցել տնտեսվարողների հետ՝ քննարկելու համար սահմանափակումների կիրառման նպատակահարմարությունը, և ողջունելի է համարել վերջիններիս կողմիցցուցաբերված լիակատար փոխըմբռնումն ու աջակցությունը: Նրանցից շատերն արդեն իսկ չեղարկել են բազմամարդ հանդիսությունները՝ այս իրավիճակում դրանք ոչ նպատակահարմար համարելով: Պետնախարարը հանձնարարել է պատասխանատուներին հանդիպման ընթացքում տնտեսվարողների կողմից արված առաջարկները հաշվի առնել Կառավարության որոշման նախագծում:

Նիստի ընթացքում անդրադարձ է եղելնաև կանխիկ դրամաշրջանառության հետ կապված իրավիճակին: Զեկուցվել է, որ Հանրապետությունում առկա է կանխիկ գումարի բավարար ծավալ, պարզապես իրավիճակով պայմանավորված՝ կազմակերպություններն ու անհատ անձինք սկսել ենավելի շատ դրամ կանխիկացնելևչծախսել այն, ինչն անդրադառնում է կանխիկի շրջանառության ծավալների վրա: Պետնախարարը նկատել է, որստեղծված պայմաններում շատ ավելի ճիշտ է գումարը պահել անկանխիկեղանակով, ևհանձնարարել է իրազեկման համապատասխան աշխատանքներ իրականացնել:

Նիստի ընթացքում զեկուցվել է պարենային ապրանքների, դեղորայքի, բենզինի և դիզելային վառելիքի շուկաներում ընթացիկ իրավիճակը: Ներկայացվել են էներգամատակարարման, ջրամատակարարման և ենթակառուցվածքների անխափան աշխատանքն ապահովելու ուղղությամբ իրականացվող քայլերը:

Հայերեն English Русский

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ