Արցախ

Կարմիր Խաչի միջնորդությամբ Արցախ հասցված դեղորայքը կբավարարի 10 օրվա պահանջարկը

1 րոպեի ընթերցում

Կարմիր Խաչի միջնորդությամբ Արցախ հասցված դեղորայքը կբավարարի 10 օրվա պահանջարկը

ԵՐԵՎԱՆ,27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախի հասցված դեղորայքը կբավարարի 10 օրվա պահանջարկը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Արցախի Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից:

«Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ դեկտեմբերի 25-ին 10 տոննա հումանիտար բեռ՝ դեղորայք, մանկական կեր, բուժօգնության համար նախատեսված պարագաներ, հասցվել է Արցախ։ Դեղորայքը բաշխվելու է Հանրապետության բուժհաստատություններին՝ բավարարելով 10 օրվա պահանջարկը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարությունը բարձր է գնահատում Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի պայմաններում Կարմի Խաչի միջազգային կոմիտեի կողմից ցուցաբերվող աջակցությունն ու արդյունավետ համագործակցությունը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում