Հարկային էլեկտրոնային կառավարման համակարգերը հունվարի 3-5-ը հասանելի չեն լինի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրականացվում է տվյալների մշակման կենտրոնների փուլային վերազինում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից:
Վերազինման աշխատանքներով պայմանավորված՝ 2023 թվականի հունվարի 3-ից 5-ը հասանելի չեն լինի ՊԵԿ հարկային էլեկտրոնային կառավարման համակարգերը, բացառությամբ՝ հսկիչ դրամարկղային մեքենաների համակարգի։
Կարդացեք հոդվածը` Русский