Արցախ

Շրջափակված Արցախի մանուկների համար Ստեփանակերտի Օղակաձև պուրակում կազմակերպվել է տոնածառի լույսերը վառելու արարողություն

1 րոպեի ընթերցում

Շրջափակված Արցախի մանուկների համար Ստեփանակերտի Օղակաձև պուրակում կազմակերպվել է տոնածառի լույսերը վառելու արարողություն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շրջափակման մեջ գտնվող արցախցի երեխաներին ամանորյա տրամադրությունից չզրկելու համար դեկտեմբերի 23-ին, Ստեփանակերտի Ստ. Շահումյանի անվան Օղակաձև պուրակում տեղի է ունեցել տոնածառի լույսերը վառելու արարողություն:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Ստեփանակերտի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառմանը մշակութային ծրագրով են ներկայացել Ստեփանակերտի արվեստի կրթօջախների սաները:

Այնուհետև արցախցի մանուկներին մոտեցող Ամանորի առթիվ շնորհավորել և խաղաղություն են բարեմաղթել Ձմեռ պապը, մուլտֆիլմերի ու հեքիաթների հերոսներ:

13.jpg (288 KB)

321241654_1347068902762843_4391816281221061043_n.jpg (210 KB)

321622435_523528746407013_9188041965461562390_n.jpg (390 KB)

320891380_546563524011055_4631246380045517444_n.jpg (343 KB)

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում