Արցախ

Ռուսական խաղաղապահ զորախմբից հայտնում են բանակցությունների շարունակվելու մասին

1 րոպեի ընթերցում

Ռուսական խաղաղապահ զորախմբից հայտնում են բանակցությունների շարունակվելու մասին

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող ռուսական խաղաղապահ զորախումբն իր պատասխանատվության գոտում հրադադարի խախտման միջադեպեր չի արձանագրել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասվում է ՌԴ ՊՆ կայքում տեղադրված հաղորդագրությունում:

«Զորախմբի հրամանատարությունը շարունակում է բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով երթևեկությունը վերականգնելու հարցով»,-ասվում է հաղորդագրությունում:

Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը:

Նախորդող օրը պարեկություն է իրականացվել Մարտունու, Մարտակերտի շրջաններում և Լաչինի միջանցքում:

Դեկտեմբերի 12-ից ադրբեջանցի «բնապահպանները» փակել են Լաչինի միջանցքը` շրջափակման մեջ պահելով Արցախի Հանրապետության բնակչությանը:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում