Քաղաքականություն

ՀՀ ԱԽ քարտուղարն ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականին է ներկայացրել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակը

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԽ քարտուղարն ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականին է ներկայացրել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը դեկտեմբերի 22-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԱԽ գրասենյակից, Արմեն Գրիգորյանը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակի վերաբերյալ, ինչի շրջանակներում զրուցակիցներն ընդգծել են իրադրության շուտափույթ հանգուցալուծման կարևորությունը և խաղաղության բանակցությունների շուրջ աշխատանքների շարունակումը:

Կողմերը բարձր են գնահատել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների կայուն զարգացման դինամիկան և կարևորել դրա շարունակականությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում