Միջին ամսական աշխատավարձն ավելացել է 20.4 տոկոսով. վարչապետը վիճակագրական մի շարք ցուցանիշներ ներկայացրեց

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2022 թվականի նոյեմբեր ամսին Հայաստանի Հանրապետությունում գրանցված և աշխատավարձով ապահովված աշխատատեղերի նոր ռեկորդ է սահմանվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության հերթական նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ աշխատատեղերի թիվը գերազանցել է 700 հազարը: Նոյեմբերի տվյալներով 701 հազար 451 աշխատատեղ կա: Այսպիսով՝ 2018 թվականի մայիսից ի վեր Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է 153 հազար 462 աշխատատեղ և արձանագրվել է 28 տոկոսի աճ»,- հայտարարեց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ 2018 թվականի մայիսի նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում համախառն աշխատավարձային ֆոնդը գրեթե կրկնապատկվել է, ավելացել է շուրջ 89 միլիարդ 120 միլիոն դրամով կամ 92.3 տոկոսով:

«2021 թվականի նոյեմբերի նկատմամբ միջին ամսական աշխատավարձը ավելացել է 44 հազար 930 կամ 20.4 տոկոսով: Սա նշանակում է, որ մեր աշխատող հայրենակիցները հաջողությամբ դիմակայել են գնաճին, որովհետև գնաճը շատ ավելի ցածր է՝ 8.5 տոկոս»,- եզրափակեց Փաշինյանը:

Հայերեն العربية English Русский Türkçe

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ