Արցախ

Խաղաղապահ զորակազմից հայտնում են միջադեպերի բացակայության մասին

1 րոպեի ընթերցում

Խաղաղապահ զորակազմից հայտնում են միջադեպերի բացակայության մասին

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում միջադեպեր չեն գրանցվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասվում է ՌԴ ՊՆ կայքում տեղադրված հաղորդագրությունում:

Հաղորդվում է այն մասին, որ խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անարգել շարժը վերսկսելու հարցով: Նշվում է նաև, որ պարեկություն է իրականացվել Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում