Պաշտոնական

Տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի նիստ

1 րոպեի ընթերցում

Տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի նիստ

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի երրորդ նիստը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, ներկայացվել են տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավման, երկաթուղու զարգացման, Արենի և հարակից 9 գյուղերի ժառանգության վերականգնման ու զարգացման, տրանսպորտային լոգիստիկ կենտրոնի հիմնման վերաբերյալ ներդրումային նախագծեր:

Ծավալվել է մտքերի շահագրգիռ քննարկում, մասնավորապես, նախագծերի իրականացման հնարավորությունների, արդյունավետության, ներդրումային արժեքների գնահատման, ակնկալվող արդյունքների և այլ հարցերի շուրջ:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է տարբեր ոլորտներում ներդրումային կապիտալ ծրագրերի արդյունավետ իրականացումը, ինչը կնպաստի ենթակառուցվածքների բարելավմանը, համայնքների զարգացմանը, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը և այլ խնդիրների լուծմանը: Վարչապետը հանձնարարել է ընդհանուր առմամբ հավանության արժանացած նախագծերի շուրջ իրականացնել խորացված ուսումնասիրություններ և ծրագրերի նախագծերը բերել վերջնական տեսքի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում