#FreeArtsakh. հայաստանցի և ռուսաստանցի նկարիչները նախաձեռնել են ակցիա՝ ի պաշտպանություն Արցախի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի խումբ հայաստանցի և ռուսաստանցի նկարիչները ստեղծում են գրաֆիտներ և սթիքերներ, որոնց վրա պատկերված է Արցախի խորհրդանիշ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը՝ #FreeArtsakh (Ազատ Արցախ) կարգախոսով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ակցիայի նպատակն է՝ հասարակության ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի կողմից մեկ շաբաթից ավելի շարունակվող Արցախի շրջափակմանը և մարդասիրական օդային միջանցքի բացման անհրաժեշտությանը։

Նախաձեռնությանը միացել են Երևանը, Դիլիջանը, Վանաձորը, Կրասնոդարը և այլ քաղաքներ։

Դեկտեմբերի 12-ից ամբողջությամբ փակվել է Արցախը Հայաստանի հետ կապող միակ ավտոճանապարհը՝ Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Ադրբեջանի հարյուրավոր քաղաքացիներ, ներկայանալով որպես բնապահպան ակտիվիստներ, շրջափակել են ճանապարհը։ Արդյունքում Արցախի 120.000 բնակիչ, այդ թվում՝ 30.000 երեխա, հայտնվել են շրջափակման մեջ։ 1100 քաղաքացի, այդ թվում՝ 270 անչափահաս, զրկվել են տուն վերադառնալու հնարավորությունից։

Բուժհաստատություններում դադարեցվել են պլանային վիրահատությունները:

Արցախի ամբողջ բնակչությունը գտնվում է հումանիտար ճգնաժամի մեջ՝ զրկվելով սննդի, դեղորայքի և վառելիքի մատակարարումից։

Նկարիչները կոչ են անում աշխարհի մշակութային հանրությանը չլռել և կիսվել #FreeArtsakh կարգախոսով՝ իրավիճակը փոխելու և Արցախի շրջափակումը դադարեցնելու համար։

Հայերեն العربية

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն առաջիկայում կհանդիպեն

Մեծ Բրիտանիան մերժում է Իսրայելի «վնասակար» պատասխանը Արևմտյան ափի բնակավայրերի դեմ պատժամիջոցներին

Մարիա Կարապետյանն ընտրվեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Գուտերեշն Իսրայելին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունը Լիբանանի հարավում

Երևանում նոր կառուցապատումների համար սահմանվել են ավելի խիստ քաղաքաշինական կանոններ. Տիգրան Ավինյան

Հանրային տրանսպորտին առաջնահերթություն տալը ենթադրում է նոր առանձնացված գծեր և ավտոմեքենաների սահմանափակումներ. Ավինյան

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի ծրագրի կառավարման ընկերությունների նախնական ցանկն արդեն կա. Ավինյան

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը դիտարկել է հանրային ծառայողների համար իրականացվող բնակարանաշինական ծրագրի ընթացքը

Ռուբինյանն ու Ֆերրանտին ընդգծել են, որ Հայաստան-Իտալիա հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա

Հայաստանում ֆրանսիայի նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր