Արցախ

Ստեփանակերտի քաղաքապետարանը հրավիրում է Շահումյանի անվան պուրակ՝ մասնակցելու տոնածառի լույսերի վառման արարողությանը

1 րոպեի ընթերցում

Ստեփանակերտի քաղաքապետարանը հրավիրում է Շահումյանի անվան պուրակ՝ մասնակցելու տոնածառի լույսերի վառման արարողությանը

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել՝ բոլորին հրավիրելով Ս. Շահումյանի անվան Օղակաձև պուրակ՝ տոնածառի լույսերի վառման արարողությանը:

«Հարգելի՛ հայրենակիցներ, չնայած շրջափակման հետևանքով ստեղծված բազում անհարմարություններին, Ստեփանակերտի քաղաքապետարանը որոշել է մեր երեխաներին չզրկել ամանորյա տրամադրությունից: Ուստի, դեկտեմբերի 23-ին ժամը 18:00-ին հրավիրում ենք բոլորիդ Ս. Շահումյանի անվան Օղակաձև պուրակ՝ մասնակցելու տոնածառի լույսերի վառման արարողությանը: Նախատեսվում է նաև մանուկների մասնակցությամբ հետաքրքիր ծրագիր… Սիրով կսպասենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է հայտարարության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում