Արցախ

Արցախի առողջապահության նախարար է նշանակվել Սամվել Ավետիսյանը

1 րոպեի ընթերցում

Արցախի առողջապահության նախարար է նշանակվել Սամվել Ավետիսյանը

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 21-ին ստորագրել է հրամանագիր Սամվել Արծրունու Ավետիսյանին Արցախի Հանրապետության առողջապահության նախարար նշանակելու մասին: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Արցախի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից:

Առողջապահության նոր նախարարի նշանակման մասին «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում հայտնել է նաև Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը:

«Շնորհակալ եմ պարոն Ավետիսյանին, ով Հայաստանից եկել է Արցախ՝ առողջապահության ոլորտը զարգացնելու: Նա մեծ փորձ ունի, ու վստահ եմ, դառնալով մեր թիմի անդամներից մեկը՝ կարևորագույն ոլորտներից մեկն առավել կզարգացնի»,- նշել է Ռուբեն Վարդանյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում