Արցախ

ՄԱԿ-ի ԱԽ նիստում բոլորի արձագանքը կտրուկ էր՝ ճանապարհը պետք է բացվի առանց նախապայմանների. Ռուբեն Վարդանյան

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի ԱԽ նիստում բոլորի արձագանքը կտրուկ էր՝ ճանապարհը պետք է բացվի առանց նախապայմանների. Ռուբեն Վարդանյան

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի ուղիղ եթերում կարևորեց այն փաստը, որ ՄԱԿ-ի ԱԽ նիստում քննարկվել ու կարևորվել է Արցախի հարցը:

«Շատ կարևոր էր, որ ամենաբարձր կազմակերպության քննարկման օրակարգում նորից հնչեց Լեռնային Ղարաբաղի հարցը: 200 ժամից ավելի է՝ շրջափակման մեջ ենք, ու ՄԱԿ-ի ԱԽ նիստում բոլորի արձագանքը կտրուկ է. այն, ինչ կատարվում է՝ անընդունելի է, ճանապարհը պետք է բացվի առանց նախապայմանների»,- «Արմենպրես»- փոխանցմամբ՝ նշեց Ռուբեն Վարդանյանը:

Արցախի պետական նախարարը շնորհակալություն հայտնեց բոլորին, այդ թվում՝ ՀՀ Կառավարությանը, որ աջակցել են այս աշխատանքներին:

Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։

Դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը: Գրեթե բոլոր երկրների ներկայացուցիչներն իրենց խոսքում միաձայն ընդգծել են, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի:

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում