ՌԴ-ն ակնկալում է, որ Լաչինի միջանցքով երթևեկությունը մոտ ժամանակներս կվերականգնվի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՌԴ-ն ակնկալում է, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող Լաչինի միջանցքով տրանսպորտային հաղորդակցության վերականգնումը տեղի կունենա մոտ ժամանակներս։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկմանն այս մասին ասաց ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչը։

«Ակնկալում ենք, որ մոտ ապագայում լիարժեք տրանսպորտային հաղորդակցությունը կվերականգնվի։ Ռուսական կողմը Պաշտպանության նախարարության, ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության, ինչպես նաև Արտաքին գործերի նախարարության գծով վերջին օրերի ընթացքում ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ ջանքերը Լաչինի միջանցքում իրավիճակի շուտափույթ կարգավորման համար։ Կանոնավոր շփումներ են կազմակերպվել հայ և ադրբեջանցի գործընկերների հետ»,-ասել է նա։

ՌԴ ներկայացուցչի խոսքով՝ այդ աշխատանքի արդյունքում հաջողվել է հասնել Լեռնային Ղարաբաղ գազի մատակարարման վերսկսմանը և միջանցքով երթևեկության մասնակի ապաշրջափակմանը։

«Համաձայնեցվում են Ադրբեջանի բնապահպանական փորձագետների կողմից Լեռնային Ղարաբաղում հանքավայրեր այցելելու պարամետրերը»,-եզրափակել է նա։

Հայերեն العربية English Français Русский Türkçe

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում