Պաշտոնական

Վարչապետը հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին

1 րոպեի ընթերցում

Վարչապետը հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ջերմուկում հանդիպում է ունեցել Արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից:

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին հանդիպմանը մասնակցելու համար և ներկայացրել նման հանդիպում ու քննարկումներ անցկացնելու նպատակները:

Վարչապետը ողջունել է նախաձեռնությունը և իր խոսքում անդրադարձել Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին, առկա մարտահրավերներին, խնդիրներին, դրանց դիմագրավելու հնարավորություններին, ինչպես նաև խոսել դիվանագետների գործունեության ու նրանցից ունեցած ակնկալիքների մասին:

Վարչապետ Փաշինյանը պատասխանել է մի շարք հարցերի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում