Արցախ

Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով 4 ամսական երեխային հնարավոր չի եղել Երևան տեղափոխել. նրա բուժումը սկսել են Ստեփանակերտում

1 րոպեի ընթերցում

Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով 4 ամսական երեխային հնարավոր չի եղել Երևան տեղափոխել. նրա բուժումը սկսել են Ստեփանակերտում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության «Արևիկ բուժմիավորում»-ում ծանր վիճակում գտնվող 4 ամսական երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

«Արմենպրես»-իհետ զրույցում «Արևիկ» բուժմիավորման գործադիր տնօրեն Կարեն Մելքումյանն ընդգծեց, որ երեխային Երևան տեղափոխելու անհրաժեշտություն կար դեռ 2 օր առաջ, սակայն, քանի որ ադրբեջանցիները փակել են Լաչինի միջանցքը, երեխային Երևան տեղափոխելը հնարավոր չի եղել:

«Այդ իսկ պատճառով մենք երեխայի բուժումը սկսեցինք մեզ մոտ՝ խորհրդակցելով Երևանի մեր գործընկերների հետ: Ներկա պահին, եթե ճանապարհը այսօր բացվի էլ, այս ավելի ծանր ու բարդացած վիճակում հարց է՝ արդյոք երեխան կկարողանա՞ այդքան երկար ճանապարհ հաղթահարել»,- ասաց Կարեն Մելքումյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում