Podcast-Հարց բժշկին. Հայաստանում պատվաստումների շնորհիվ երկար ժամանակ է՝ չեն գրանցվում մի շարք ծանր հիվանդություններ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում այս պահին պատվաստումներով կանխարգելվող վարակիչ հիվանդությունների առումով ստեղծվել է շատ բարենպաստ իրավիճակ: Երկար ժամանակ է՝ Հայաստանում չեն գրանցվում այնպիսի ծանր հիվանդություններ, ինչպիսիք են՝ պոլիոմելիտը, դիֆտերիան, փայտացումը, կարմրուկը, կարմրախտը, խոզուկը. և սա պատվաստումների շնորհիվ է:

«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկմանշրջանակում այս մասին շեշտեց ՀՀ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլաննա Գրիգորյանը ՝ ընդգծելով, որ Հայաստանը պատվաստումների առումով ամբողջ աշխարհում ունի բավականին բարձր ցուցանիշ:

Մասնագետը, անդրադառնալով սեզոնային գրիպի դեմ պատվաստումներին, նշեց, որ այդ պատվաստումները տարիներ շարունակ ՀՀ-ում կիրառվել են. յուրաքանչյուր տարիՀՀ է ներկրվում տվյալ սեզոնին շրջանառվող վիրուսի տեսակին համապատասխան պատվաստանյութ:

«Այս տարի էլ Հայաստան ներկրվել է քառավալենտ պատվաստանյութ, որը պարունակում է տվյալ սեզոնին կանխատեսվող 4 տիպերը, որոնք առավել շատ են շրջանառվում: Պատվաստանյութը նոր չէ, ուղղակի յուրաքանչյուր սեզոնի համար առաջարկվում է տվյալ սեզոնին համապատասխան պատվաստանյութ»,- ասաց նա:

Նրա փոխանցմամբ՝ ներկայում գրիպի պատվաստումների բավական մեծ պահանջարկ կա և, գրիպի դեմ պատվաստվելիս, առաջնահերթությունը տրվում է ռիսկի խմբերին, որոնք 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներն են, հղիները, քրոնիկ հիվանդություն ունեցողները, 65 տարեկանից բարձր անձինք:

«Գրիպի դեմ պատվաստումները կարող են իրականացվել կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների հետ համատեղ կամ որոշակի ինտերվալով: Ցանկացած պարագայում որևէ խնդիր չի կարող առաջանալ: Ներկայում ՀՀ բոլոր պոլիկլինիկաներում առկա է գրիպի քառավալենտ պատվաստանյութը»,- ասաց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետը:

Պատվաստումային գործընթացի ի՞նչ պատկեր ունենք ամբողջ աշխարհում և Հայաստանում: Ինչի՞ կարող է հանգեցնել չպատվաստվելը: Ինչո՞ւ է կարևոր պապիլոմավիրուսի դեմ պատվաստվելը: Այս և մի շարք այլ հարցերի մասին մանրամասներին ու մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին առաջարկում ենք ծանոթանալ՝ լսելով փոդքաստը:

Գայանե Գաբոյան

Հայերեն

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ

Գյումրիի քաղաքային իշխանությունների համար բնակարանաշինությունն առաջնահերթություն է

Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին

Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել

Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում

Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի առաջին կիսամյակի արդյունքների ամփոփում

Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը

Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին

Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային