Արցախ

Ափսոսում ենք, որ շրջափակման պատճառով չենք կարողանա մասնակցել արարողություններին. Արցախի ԱԺ նախագահը ցավակցել է Գալուստ Սահակյանի մահվան առթիվ

1 րոպեի ընթերցում

Ափսոսում ենք, որ շրջափակման պատճառով չենք կարողանա մասնակցել արարողություններին. Արցախի ԱԺ նախագահը ցավակցել է Գալուստ Սահակյանի մահվան առթիվ

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ցավակցություն է հայտնել Հայաստանի Հանրապետության ԱԺ 10-րդ նախագահ Գալուստ Սահակյանի մահվան կապակցությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ցավակցական ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Ցավով տեղեկացանք ՀՀ ԱԺ 10-րդ նախագահ Գալուստ Սահակյանի մահվան մասին։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ամբողջ անձնակազմը և անձամբ ես մեր վշտակցությունն ու զորակցություն ենք հայտնում Գալուստ Սահակյանի ընտանիքին ' համբերություն և տոկունություն մաղթելով հանգուցյալի հարազատներին, մերձավորներին, գործընկերներին։

Գալուստ Սահակյանը, որպես պետական և քաղաքական գործիչ, զգալի ավանդ է ունեցել ՀՀ խորհրդարանական դիվանագիտության կայացման և զարգացման գործում։

Ափսոսում ենք, որ Արցախի շրջափակման պատճառով իմ գլխավորությամբ ԱԺ պատվիրակությունը հնարավորություն չի ունենա մասնակցելու Գալուստ Սահակյանի հոգեհանգստի և թաղման արարողություններին»,-նշված է ուղերձում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մահացել է Հայաստանի Ազգային ժողովի նախկին նախագահ, ՀՀԿ խորհրդի անդամ Գալուստ Սահակյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում