Արցախում հերքում են Մարտակերտում ճանապարհ փակելու վերաբերյալ տարածված լուրերը
1 րոպեի ընթերցում
![Արցախում հերքում են Մարտակերտում ճանապարհ փակելու վերաբերյալ տարածված լուրերը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/12/1099966.jpg)
ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Արսեն Ավանեսյանը հերքում է Մարտակերտում ճանապարհ փակելու վերաբերյալ տարածված լուրերը:
«Մարտակերտում ճանապարհ փակելու վերաբերյալ տարածվածլուրերը չեն համապատասխանում իրականությանը: Մարտակերտի շրջանում կյանքն ընթանում է բնականոն հունով, և խուճապի մատնվելու, անհանգստանալու կարիք չկա»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ավանեսյանը:
Նա կոչ է անում լրատվամիջոցներին և քաղաքացիներին` զերծ մնալ Մարտակերտի շրջանի վերաբերյալ կեղծ կամ չճշտվածլուրեր տարածելուց: