Արցախ

Ստեփանակերտում «Կյանքի ճանապարհ» խորագրով ֆլեշ-մոբ է կազմակերպվել

1 րոպեի ընթերցում

Ստեփանակերտում «Կյանքի ճանապարհ» խորագրով ֆլեշ-մոբ է կազմակերպվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանի նախաձեռնությամբ՝ դեկտեմբերի 17-ի երեկոյան Ստեփանակերտում տեղի է ունեցել ֆլեշ-մոբ՝ «Կյանքի ճանապարհ» խորագրով:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ «Մենք ենք մեր սարերը» հուշակոթողի տարածքում հարյուրավոր արցախցի երիտասարդներ լույսերով պատկերել են «Կյանքի ճանապարհ» (roadoflife) բառակապակցությունը:

Մեզ հետ զրույցում ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը նշեց, որ արդեն 6-րդ օրն է Արցախը մայր Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից փակվել է՝ նպատակը ունենալով վախեցնել, զիջումներ կորզել ու վերջնարդյունքում հայրենազրկել արցախահայությանը:

«Մեր նապատակն ու անելիքներն այդ ամենը թույլ չտալն է, և պետք է մեզնից կախվածը կյանքի կոչենք։ Այդպիսի մի նախաձեռնություն է նաև «Կյանքի ճանապարհ» ֆլեշ- մոբն ու այդ շրջանակներում նախատեսվող տեսահոլովակը՝ մեր խնդիրը հանրահռչակելու համար»,-ասաց պատգամավորը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում